Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

07 սեպ 2024 11:29

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ փայտե տնակում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ փայտե տնակում հրդեհ է բռնկվել Սեպտեմբերի 7-ին, ժամը 04։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչութունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Զինավան փողոցում գտնվող փայտե տնակում (80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:46-ին, մարվել՝ 06:17-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ և առաստաղը (մոտ 5 քմ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր