Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները          Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը       Հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում    

12 սեպ 2024 23:54

Ես ՀՀ-ի իշխանություններին անձամբ զգուշացրել եմ ՝ տուր Ադրբեջանին այդ տարածքները, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է

Ես ՀՀ-ի իշխանություններին անձամբ զգուշացրել եմ ՝ տուր Ադրբեջանին այդ տարածքները, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն էԼեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը։

Այս մասին հայտարարել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Ես ՀՀ-ի իշխանություններին անձամբ զգուշացրել եմ ՝ տուր Ադրբեջանին այդ տարածքները:

Առավել ևս, որ դուք խոստովանել եք, որ դրանք «ձեր տարածքները չեն»։ Բայց նրանք ասել են՝ չենք տա՝ «կռվելու ենք», - ասել Է Լուկաշենկոն։

«Հետո Պուտինին խնդրեցի և մենք արդեն երկուսով սկսել ենք խնդրել Փաշինյանին:

«Լուծիր այս խնդիրը»,- ասել Է Լուկաշենկոն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իրենք կռվելու են։

«Կռվել են»։

«Եվ հետո, ինչու հիմա նեղանալ Ռուսաստանից կամ մեկ էլ մեզնից։

Փաշինյան, դու ինքդ ես Ղարաբաղն ընդունել, որ դա Ադրբեջանի տարածքն է»,-հայտարարել Է Լուկաշենկոն։

Դու ղեկավարում ես հին քաղաքակրթությունը, հին երկիրը։

Բայց ահա, տեսնում եք, ցանկացավ գնալ Արևմուտք, ԵՄ», - ասել Է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նաև Երևանի և Բաքվի միջև խնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր