Մայր Տաճարի վերաօծմանը իշխանություններին հրավիրելը եկեղեցու դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում

Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրել, նա արձագանքեց. «Անկեղծ ասեմ՝ մեզ մոտ էլ կային տարակույսներ իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով:
Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը՝ իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական որոշման է եկել, որ այո՛, պետք է հրավերներն ուղղել»:
«Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի»,-նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: