Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

19 սեպ 2024 11:46

«Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել

«Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվելՍեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնասել տան մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տան ծածկի վրայից:

Փրկարարները ուղղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր