Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման հնարավորությունը կարող է առաջանալ ցանկացած պահի          ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը       Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը    

20 սեպ 2024 09:32

Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. «Ժողովուրդ»

Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս ՀՀ դատախազությունը մեծ շուքով հրապարակեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերաբերող 76 դրվագով քրեական վարույթի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին մի քանի հարց է ուղարկել՝ մասնավորապես հետաքրքրվելով.

«Արդյոք ուսումնասիրվել են «Հայկական ժամանակ»-ի հետ Մ. Մինասյանի փոխհարաբերությունները` մասնավորապես ինչ պայմաններից կամ դրդապատճառներից ելնելով է «Պրեսս ստենդ» ընկերությունը, որը ըստ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի՝ փոխկապակցված է Միքայել Մինասյանի հետ, գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի. իսկ մյուս թերթերի դեպքում այդպիսի պայմանագիր չի եղել: Ինչ իրական պայմանավորվածություն կամ դրդապատճառ կար այդ արտոնյալ պայմանագրի հետեւում»:

Քննչական կոմիտեն այս հարցի պատասխանը համարել է նախաքննական գաղտնիք:

«Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե «Միքայել Մինասյանը իր՝ 2020 թվականի հունիսի 20-ի «Ստի վերջը 10» «խոհանոցային» բացահայտման ժամանակ հայտարարել էր, որ ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեւորգյանի միջոցով կոնկրետ գումար է փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որ նրա ընտանիքի մասին նյութ չգրվի ՀԺ-ում. արդյոք այս դրվագով քննություն իրականացվո՞ւմ է, եւ ի՞նչ նոր հանգամանքներ կան հանրային հարթակում հնչեցված աղմկալի այս բացահայտումից հետո: Չվնասելով նախաքննությունը` ակնկալում ենք հնարավորինս ընդգրկուն պատասխաններ»:

Սակայն այս պարզ հարցին էլ ՀՀ քննչական կոմիտեն տվել է պատասխան, թե «հայցվող տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, որոնց տրամադրումը ներկայումս նպատակահարմար չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր