Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

15 հոկ 2024 13:22

Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել

Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցելԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժերում արձանագրվող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ։

«ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք կկազմակերպենք հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային քննարկում, որը վերաբերում է Զինված ուժերին և այնտեղ կատարվող ցավալի դեպքերին, որոնց լուծումը գտնված չէ։ Գիտենք պատճառները, բայց լուծումներ գտնելը կախված զինված ուժերում բարեփոխումների արդյունքում արձանագրված հաջողություններից։

Այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել։ Եվ դա ոչ միայն մտահոգիչ է, դրա լուծումները գտնելը բոլորիս առաջնային նպատակներից մեկն է»,-ասաց Քոչարյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր