Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին          2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից       Մրգաշենում ատամնաբույժի սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է    

19 հոկ 2024 09:33

Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»

Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ այսօր արդեն մեծահարուստ դարձած որդիները, պարզվում է, մինչ հեղափոխությունը իրենց հեռախոսի վարձավճարն անգամ չեն կարողացել վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 2016-2017 թվականներին Հովսեփ Աղազարյանը չի կարողացել «Ղ. Տելեկոմ»-ին վճարել բջջային հեռախոսի 35 հազար դրամ պարտքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ նա պարտք է եղել «Արդշինբանկ»-ին եւս՝ 122 հազար դրամ գումար։ Տվյալ դեպքում Հովսեփ Աղազարյանից մեծ դժվարությամբ՝ դատարանի միջոցով է հաջողվել գանձել վերոնշյալ չնչին գումարը։

Հ.Գ. Ահա թե ինչու էին կյանքի գնով իշխանափոխություն ուզում Աղազարյանները, որ օրենքի բացից օգտվելով՝ գերշահույթներ ստանան ու անպատիժ մնան, որ համայնքներին ավտոմեքենաներ մատակարարեն՝ առանց մրցույթի. կարճ ասած՝ դառնան նոր «շմայսներ» ու «լիսկաներ»»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 10․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր