Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

07 դեկ 2024 23:10

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներումՍույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 22:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․00⁰  և արևելյան երկայնության 45.55⁰  աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր