Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

26 դեկ 2024 15:07

Փակ խողովակներով մեր ֆրանսիացի գործընկերներից հնչել են կոչեր՝ երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ առանց Ուկրաինայի

Փակ խողովակներով մեր ֆրանսիացի գործընկերներից հնչել են կոչեր՝ երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ առանց ՈւկրաինայիՌուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մի քանի անգամ փակ խողովակներով մեր ֆրանսիացի գործընկերների կողմից հնչել են կոչեր: «Եկեք օգնենք, երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ», ի դեպ, առանց Ուկրաինայի»,- ասել է Լավրովը

Լավրովը նաև նշել է, որ նման ազդակները Փարիզից ստացվել են, ասես խախտելով արևմտյան կանոնը՝ «Ուկրաինայի մասին ոչ մի խոսք առանց Ուկրաինայի»։

«Միևնույն ժամանակ Ֆրանսիան նաև հանդես է գալիս որպես Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնող, իր մոտ պատրաստում է ուկրաինացի զինվորների»,-ավելացրել  Է Լավրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր