Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

26 դեկ 2024 18:19

Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով

Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառովԱդրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ՝ օդում։

Կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր