Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 հուն 2025 13:16

Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին

Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին«Արևմտյան Ադրբեջան»-ն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն է: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին:

Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն  է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ և նրանք հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ:

Պետք է ընդգծել մի ուշագրավ հանգամանք: Նախ՝ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել է ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն են սպառված:

Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրած շուրջ 500 հազար հայերի, Լեռնային Ղարաբաղի հայերի, հետ, և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի,  Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր