Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

14 հուն 2025 14:46

Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրում, այլ այն, թե ինչ է այն ենթադրում

Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրում, այլ այն, թե ինչ է այն ենթադրումԵս լսել եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, սա երկու երկրների սուվերեն որոշումն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրել, այլ այն, թե ինչ է այն ենթադրում։ Մեր մոտ ևս կիրառվում էր Արևմտյան երկրների հետ ռազմավարական գործընկերության տերմինաբանությունը, պայմանագրեր ունեինք այդ երկրների հետ, բայց այդ գործընկերությունը չէր ենթադրում երրորդ երկրների դեմ հարտարարություններ, դրանք երբեք խաղաղ ժամանակահատվածներում որևէ այլ երկրի դեմ հանդես գալու մասին չէին, դրանցով անհնար է պարտադրել միանալ այս կամ այն երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Հիմա Հայաստանից նման բան սպասելու են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակվում է։

Լավրովը նաև հայտնել է, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա։ «Նա հրավերն ընդունել է, հույս ունենք, որ այցը շուտով կկայանա»,- նշել է նա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր