Իշխանական շրջանակները խուճապի մեջ են. «Հրապարակ»

Արդեն իսկ որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ արտահայտվում են, որ իրենց կորուստները պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությունը: Եվ եթե նրանց ֆինանսավորումը մոտ ապագայում չվերականգնվի, ապա հնարավոր է՝ իշխանությունը որոշ ՀԿ-ների ֆինանսական խնդիրներն իր ուսերին վերցնի։ Հիշեցնենք․ գրասենյակի փակվելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է եղել, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում։
USAID-ն ստեղծվել է 1960-ականների սկզբին եւ կառավարում է ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներին տրամադրվող աջակցության ծրագրերը։ Կազմակերպությունը բազաներ ունի ավելի քան 60 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Դոնալդ Թրամփն արտերկրում կատարվող խոշոր ծախսերի եւ այլ երկրների տրամադրվող օգնությունների քննադատն է, իսկ USAID-ն ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյաներին որակել է որպես «արմատական խելագարներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում