Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%          Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի       Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է    

13 փետ 2025 11:55

«Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռակшն բնnւյթի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ

«Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռակшն բնnւյթի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբShamshyan.com-ի տեղեկություններով փետրվարի 9-ին ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։

Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Կ․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր