Ավտոբուսից իջեցնել կամ սպառնալ՝ վճարի, թե չէ չեմ վարի, վարորդն իրավունք չունի

«Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անձամբ հայտարարեց, որ անցնելու է կոշտ մեթոդների, հիմա «Երևանի ավոտբուս» ՓԲԸ-ի տնօրինությունն ի՞նչ պատասխան տա, իրենք ոնց կարող են պատասխանել, թե Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման վարչության աշխատողն ավտոբուսի մեջ ի՞նչ գործ ունի»,- ասաց Մանուկ Սուքիասյանը, հավելելով, որ եթե անգամ այդ աշխատակիցները շրջայց են իրականացնում, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց տարբեր չինովնիկներ հարկադրեն վճարի, կամ իջի:
«Այդ աշխատողն իր կամքով չի եկել, հաստատ ինստրուկտաժի արդյունքներով է եկել ու այդ ինստրուկտաժը պետք է հասկանանք՝ ումից է եկել, հետևաբար թելերը տանելու է քաղաքային ադմինիստրացիա»,- նկատեց նա: