Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան    

19 փետ 2025 13:12

Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացրել, նա շարունակում է հիվանդանոցում մնալ

Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացրել, նա շարունակում է հիվանդանոցում մնալՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացրել, հայտնել է Վատիկանը։ Նոր թեստերը ցույց են տվել, որ 88-ամյա պոնտիֆիկոսի առողջական վիճակը վատթարացել է, երկկողմանի թոքաբորբը պահանջում է լրացուցիչ դեղորայքային թերապիա, գրում է france24.com-ը:

«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և Սրբազան Հոր կլինիկական վիճակը շարունակում են բարդ պատկեր ներկայացնել»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Ֆրանցիսկոսն անցած ուրբաթ ընդունվել էր Հռոմի Gemelli հիվանդանոց՝ բրոնխիտի պատճառով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր