Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

20 փետ 2025 11:47

Երևանում բախվել են թիվ 46 ավտոբուսը, «Opel»-ն ու «Lada»-ն, վիրավnրներ կան

Երևանում բախվել են թիվ 46 ավտոբուսը, «Opel»-ն ու «Lada»-ն, վիրավnրներ կանԱյսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր