Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

20 մայիս 2025 11:48

Բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել

Բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվելՄայիսի 19-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «Lada Priora» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով,  այնուհետև «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
 
Վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված կինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր