Թուրքիայում ազգերին կոդավորում են՝ հույները 1-ն, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. այս կոդերը կրողները չեն կարող ռազմական կամ քաղաքական կարիերա անել          Տեսանյութ.Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենթի գործընթաց սկսելու իրեն փոխանցված նամակը       Մարդու բնավորության գծերի մասին ինչ է բնութագրում նրա հասակը    

15 մար 2025 12:02

Երևանում` «Լոնդոն» հյուրանոցում, Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել, նրան ձերբակալել են

Երևանում` «Լոնդոն» հյուրանոցում, Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել, նրան ձերբակալել ենShamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ա. Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր