Թուրքիան 2026 թվականին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը          Դիլիջանի թունելը ամբողջությամբ կփակվի երթևեկության համար       Կшլшնավորվել է Պապիկյանի խորհրդականի տղան, ով կասկածվում է «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ մшհվան ելքով «ռազբորկայի» մեջ    

15 մար 2025 12:28

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾԱրցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։

«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։

Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 ամիս է՝ չի տանում Ստեփանակերտում մահացած Աղասյանի մարմինը:

70-ամյա Աղասյանը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նա ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր