Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

15 մար 2025 13:28

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը դատարանում հաղթել է Եհովայի վկաներին

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը դատարանում հաղթել է Եհովայի վկաներինԱրարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցն ընդդեմ Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի։

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցը։

Որդիական երախտագիտությունս եմ հայտնում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ հայրական հոգածության, աջակցության և զորակցության համար։ Շնորհակալությունս նաև իմ քահնա եղբայրների և շատ սիրելի հավտացյլներին:

Հատուկ շնորհակալություն փաստաբանական խմբին՝ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ովքեր այս ընթացքում եղան կողքիս։ Շնորհակալ եմ նաև բոլորիդ՝ ձեր աղոթքների և կողքիս լինելու համար։ Աստված օրհնի ամենքիս և պահպանի մեր երկիրը ամեն տեսակ փորձություններից»,- գրել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր