Եթե Իրանը լիովին և անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի տարբեր էլեկտրակայաններ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 22-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 22-ին    

26 մար 2025 09:28

Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ «Հրապարակ»

Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը: Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։ ՔՊ-ում «իրական Հայաստանի» դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել:

Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգիկ գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար, այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 26․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր