Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, բայց երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները

նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երեք նախկին նախագահներին․
«Իրանց գործը ինչ ա՞, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ էդ մարդկանց ասում՝ եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին,խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ և էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, 3-իդ էլ վերաբերում ա, ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրանք դա, դրա համար էլ չեն գալիս»։