Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է

«Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է:
Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»,- ասել է Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երեք նախկին նախագահներին․
«Իրանց գործը ինչ ա՞, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ էդ մարդկանց ասում՝ եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին,խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ և էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, 3-իդ էլ վերաբերում ա, ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրանք դա, դրա համար էլ չեն գալիս»։