Ինչ է պետք ուտել սեռական կյանքը բարելավելու համար, իսկ ինչից է պետք հրաժարվել          Մայիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արտակարգ դեպք Աշոցքի ոլորաններում, բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է    

21 ապր 2025 11:21

Երևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս

Երևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնասԱյսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 08:30-ի սահմաններում Նոր նորք վարչական շրջանի Կարախանյան 39 շենքի բնակիչը տնից աշխատանքի գնալու նպատակով տնից դուրս գալիս նկատում է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանված է, գրել է «Շամշյանը»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. 

«Սա առաջին դեպքը չէ, երբ մեր բակից գողություն է տեղի ունենում, արդեն մի քանի անգամ եղել է: Ավտոմեքենաներ են, որ թալանել են: Բոլոր դեպքերով էլ դիմել ենք ոստիկանություն, եկել են, արձանագրել են գողությունը ու խոստացել են, որ կբացահայտվի, սակայն մինչև այժմ ոչ մի գողություն չի բացահայտվել:

Եթե նախկին գողություններից մի քանիսը բացահայտվեին, գողը կամ գողերը բռնվեին, հաստատ նման դեպքեր տեղի չէին ունենա: 
 
Հույս էլ չունենք, որ այս դեպքը կբացահայտվի, բայց ամեն դեպքում հերթական անգամ դիմեցինք, մնում է գոնե այս դեպքը բացահայտվի»:
   
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամի վնաս: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր