Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

08 մայիս 2025 15:27

Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց որոշումը Հանրապետություն կուսակցությունը պետք է ընդունի

Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց որոշումը Հանրապետություն կուսակցությունը պետք է ընդունիՆոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց այդ որոշումը «Հանրապետություն» կուսակցությունը պետք է ընդունի:
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ կարծիքով «Հանրապետություն» կուսակցությունը, եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց,  ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու: Իրենք մեր գործընկերներն են, մենք իրենց հարգալից ենք վերաբերվում, բայց միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք: Այդ համարձակությունը, եթե իրենք դրսևորեն, ապա դա միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ»,-ասել է Սիմոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր