Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

08 մայիս 2025 15:54

Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի

Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի«Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի: Հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրենք ֆիզիկական պատրաստության ատեստավորումն  անցե՞լ են: Եկեք գնանք ոստիկանություն, զինված ուժեր, քրեակատարողական ծառայություն, տեսնենք՝ քանի՞ տոկոսի մասին է թղթի գրածն համապատասխանում իրականությանը»:

Այս մասին կառավարության նիստում «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոյով լինել՝ դեռ չի նշանակում այդքան ճարպկություն ունենալ: Նկատի ունեմ, ասում ենք՝  հասակը չի համապատասխանում այդտեղ բոդի շեյմինգի էլեմենտ կա, բայց երբ որ ասում ենք՝ գիտեք ինչ, զինվորական ծառայության մեջ եք, պետք է քաշի ստանդարտի մեջ լինեք և ֆիզիկական պատրաստության ստանդարտի մեջ լինեք, այդտեղ բոդի շեյմինգի ոչ մի բան չկա, ոչ մի էլեմենտ չկա»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր