Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 մայիս 2025 00:25

Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով

Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցովԻրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով: Հիշեք իմ խոսքերը՝ չկա սցենար, որով Իրանը կհրաժարվի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժվարությամբ ձեռք բերած իրավունքից, իրավունք, որից օգտվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մյուս անդամները»,- գրել է Արաղչին սոցցանցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացրել Իրանին։ Թրամփը նաև նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և լավատեսություն է հայտնել Թեհրանի թիրախներին ռազմական հարվածները կանխելու հարցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր