Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար       Ոչ մի աղոթք՝ բանակում, հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները. «Հրապարակ»    

13 հուն 2025 16:49

Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար, նրանք պետք է դա անեին

Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար, նրանք պետք է դա անեինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի կողմից Իրանին զանգվածային հարվածների, ֆոնին հայտարարել է, որ Թեհրանին 2-րդ հնարավորությունն է տալիս՝ միջուկային գործարք կնքելու համար:

«Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու» համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան անել դա։ Հիմա նրանք, թերևս, երկրորդ հնարավորությունն ունեն»,-գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցկայքում։

Թրամփի խոսքով՝ հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։

«Իրանը պետք է գործարք կնքի, նախքան ոչինչ չմնա, և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇ ՉԷ։ Աստված օրհնի բոլորիդ»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր