Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, ունենք մեծ ծավալի աշխատանքներ՝ փոսալցման հետ կապված          Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին       Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում    

24 հուն 2025 22:02

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համարԻսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում», - նշվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած տեքստում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իսրայելում Իրանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ «այս արկածախնդրության գինը Իրանի նման մեծ երկրի դեմ սարսափելի էր»։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր