Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

20 հուլ 2025 12:12

Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր՝ հուլիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Infinity  մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե  էլեկտրասյանը։

Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝  վարչության պետի տեղակալ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր