Անուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշում են գործադրել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ          Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը       Նոր Հաճնի կամրջի վրա բшխվել են «Լադա»-ն և «Mitsubishi Pajero»-ն, կա վիրшվոր    

14 օգոս 2025 11:59

Կրակոցներ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ, կա վիրավոր

Կրակոցներ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ, կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոտսիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել, գյուղում համարվում է համեստ և առաքինի բնակիչ և շատերը զարմանում են, թե ում ձեռքն է գնացել, որ կրակոցներ արձակի նրա վրա։ Թե՛ նա, թե՛ իր ընտանիքը արդար քրտինքով հաց են վաստակել։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր