Օգոստոսի 16-ին Սուրբ Սարգիս եկեղեցում, 5 սրբերի անունները կրողների համար կկատարվի օրհնության կարգ          Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը       Արմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ը, կան տուժածներ    

14 օգոս 2025 12:55

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը

 Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղըԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարը:

Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարում: Առաջին տեղում Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հաջորդիվ կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը:

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր