Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

07 սեպ 2025 10:20

Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն

Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տունՍեպտեմբերի 6-ին, ժամը 22։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:21-ին: Այրվել է անասնագոմը: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր