Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

03 սեպ 2024 11:24

Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և զոհ

Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և զոհՍեպտեմբերի 2-ին, ժամը 20։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ Ս․ Ա․, ծնված 1967 թ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս․ Ա․-ին, մեկ ուղևորի, մյուս ուղևորի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր