Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

05 դեկ 2025 13:32

Չորս երկիր բոյկոտել է «Եվրատեսիլ 2026» -ը՝ Իսրայելի մասնակցության պատճառով

Չորս երկիր բոյկոտել է «Եվրատեսիլ 2026» -ը՝ Իսրայելի մասնակցության պատճառովԻսրայելը հինգշաբթի օրը կազմակերպչի կողմից թույլտվություն ստացավ մասնակցելու 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ինչը ստիպեց Իսպանիային, Նիդեռլանդներին, Իռլանդիային և Սլովենիային հրաժարվել մասնակցությունից՝ Գազայի պատերազմի պատճառով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։ 

Հեռարձակողները, որոնք սպառնացել էին բոյկոտել միջոցառումը, նշեցին Գազայում զոհերի թիվը և մեղադրեցին Իսրայելին մրցույթի չեզոքությունը պահպանելու կանոնները խախտելու մեջ։ Իսրայելը մեղադրում է իր քննադատներին իր դեմ համաշխարհային զրպարտչական արշավ սկեսելու մեջ։

Ժնևում կայացած հանդիպումից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշեց քվեարկություն չանցկացնել Իսրայելի մասնակցության վերաբերյալ՝ հայտարարելով, որ փոխարենը ընդունել է նոր կանոններ, որոնք ուղղված են կառավարություններին մրցույթին ազդելուց հետ պահելուն։  
Մրցույթի կազմակերպչի այդ հայտարարությունից անմիջապես հետո հոլանդական, իսպանական, իռլանդական և սլովենական հեռարձակողները հայտարարեցին, որ դուրս են գալիս մրցույթից, ինչը նշանակում է, որ իրենց երկրների երգիչները չեն մասնակցի մրցույթին, որը ամբողջ աշխարհում միլիոնավոր հեռուստադիտողներ է ներգրավում։

ESC Insight երկրպագուների կայքի Եվրատեսիլի փորձագետ Բեն Ռոբերտսոնն ասել է, որ մրցույթի ամբողջականությունը գտնվում էր իր ամենացածր մակարդակի վրա։

«Մրցույթի պատմության մեջ երբեք նման քվեարկություն և նման պառակտում չի եղել Եվրոպական հեռարձակողների միության անդամ հեռարձակողների միջև»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր