Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները          Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի       Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն    

19 դեկ 2025 13:02

Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել, կա տուժած

Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել, կա տուժածԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի աղբատարը Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել: 
 
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր