Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Վանաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 22-ամյա Սասուն Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։Վթարի հետևաքով 3 հոգի տեղափոխվել են 2-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի, սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
