Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում          47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ       Փետրվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 դեկ 2025 12:17

Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ

Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի դեկտրեմբերի  15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր  խորհրդի  կազմում՝ որպես անդամ: Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Վիրահայոց թեմից։ 

Վիրահայոց թեմի առաջնորդին՝ թեմի հոգևոր դասի, աշխատակազմի և բազում հավատացյալների անունից  շնորհավորում ենք բարձր  պատվի և գնահատանքի արժանանալու համար և մաղթում քաջառողջություն, հաջողություններ և անսասան նվիրում՝  ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հզորացման գործում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր