Շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ բոլորին, ներառյալ՝ արմատական ձախ տականքներին
Շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ բոլորին, ներառյալ՝ արմատական ձախ տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը ոչնչացնելու համա, գրել է Միցյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։«Շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ բոլորին, ներառյալ՝ արմատական ձախ տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը ոչնչացնելու համար, բայց ձախողվում են։ Մենք այլևս չունենք բաց սահմաններ, տղամարդկանց մասնակցություն կանանց սպորտին, տրանսգենդեր անձանց համընդհանուր հասանելիություն և թույլ իրավապահ մարմիններ։ Դրա փոխարեն մենք ունենք ռեկորդային ֆոնդային շուկա և կենսաթոշակային խնայողություններ, տասնամյակների ընթացքում ամենացածր հանցագործության մակարդակը, գնաճ չկա, իսկ երեկ՝ 4.3% ՀՆԱ, որը երկու միավորով ավելի է, քան սպասվում էր»,- նշել է ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում։
Թրամփն ասել է, որ մաքսատուրքերը ԱՄՆ-ին բերել են տրիլիոնավոր դոլարների աճ ու բարգավաճում, ինչպես նաև «պատմության մեջ ամենաուժեղ ազգային անվտանգությունը»։
«Մեզ կրկին հարգում են, գուցե ինչպես երբեք։ Աստված օրհնի Ամերիկա՛ն» գրել է Սպիտակ տան ղեկավարը։
