Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

15 մար 2021 14:16

Քայլ առ քայլ.Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է ստանալ ժառանգված կենսաթոշակային միջոցները


Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացը՝ քայլ առ քայլ


Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է ստանալ ժառանգված կենսաթոշակային միջոցները։


Իրավաբան.net-ը Abcfinance.am–ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի, տեղեկանում է կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերով․


Առաջին քայլ


Ժառանգը պետք է տեղեկություն ստանա ժառանգած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ։ Նշյալ տեղեկությունը ստանալու նպատակով նոտարը փոստային եղանակով գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, կամ ժառանգն անձամբ է նոտարական հարցումը ներկայացնում Դեպոզիտարիա: Հասցեն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 5-րդ հարկ:


Երկրորդ քայլ


Դեպոզիտարիան 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է նոտարի գրավոր հարցմանը.


Կամ ժառանգին անձամբ,
Կամ նոտարին՝ փոստի միջոցով:
Երրորդ քայլ


Նոտարի տրամադրած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են Դեպոզիտարիա.


Ժառանգն անձամբ՝ դիմում ներկայացնելով Դեպոզիտարիային,
Ժառանգն անձամբ՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ,
Նոտարը՝ գրավոր, փոստի միջոցով։
Չորրորդ քայլ


Նոտարի կազմած ժառանգության վկայագրում առկա տեղեկատվությունը (ամբողջական լինելու դեպքում) Դեպոզիտարիան գրանցում է Համակարգում այն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնում է ժառանգին կամ հաշվի օպերատորին (ում միջոցով փաստաթղթերը փոխանցվել են Դեպոզիտարիա):


Հինգերորդ քայլ


Ժառանգը ժառանգված կենսաթոշակային միջոցները իր բանկային/կենսաթոշակային հաշվին փոխանցելու նպատակով՝ Նոտարի կազմած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը, վկայագիրը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ է ներկայացնում ռեեստրավարման համակարգում գրանցվող դիմում։


Վեցերորդ քայլ


«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Դեպոզիտարիան վերոնշյալ դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ժառանգված փայերի մարումը և փոխանցում դիմումում նշված բանկային հաշվեհամարին կամ կազմակերպում է ժառանգված փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին:


Վերոնշյալ քայլերում Ժառանգի փոխարեն կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև նրա լիազոր ներկայացուցիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր