11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

08 նոյ 2016 18:35

ՀՀ պետական պարտքը մոտենում է 6 միլիարդի, և դա փակելու համար մենք ստիպված ենք կրկին պարտք վերցնել. Տեսանյութ

Նոյեմբերի 8-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: 
Վահագն Խաչատրյանն անդրադառնալով 2017 թվականի բյուջեին՝ նշեց, որ 2016-ի համեմատ ունենք հետընթաց. «Այն զիջում է այս տարվա բյուջեին՝ իր բոլոր պարամետրերով, առաջին հերթին՝ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսմամբ: 300 մլրդ-ով պակաս է լինելու ՀՆԱ-ն: Տնտեսական աճն այս տարի ֆիքսելու են 2.4%-ի վրա, երբ բոլոր կանխատեսումներով մինչև օգոստոս ամիսը նախատեսվում էր 3.2-3.6% տնտեսական աճ: Այսինքն՝ հստակ երևում է, որ նահանջ կա: Մենք տարեկան 48-50 հազար մարդ ենք կորցնում, նրանք Հայաստանից մեկնում են, այսինքն՝ 2008թ. մինչ օրս 450 հազար մարդ կորցրել ենք, այդքան սպառող էլ չկա: Սա պետք է բոլոր տնտեսական ծրագրերում հաշվի առնել, այլապես որևէ կանխատեսում իրականություն չի դառնա, ու կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր ունենք: ՀՀ պետական պարտքը մոտենում է 6 միլիարդի, և դա փակելու համար մենք ստիպված ենք կրկին պարտք վերցնել: Փակ շրջանի մեջ ենք: Մեզ պահում ենք վատ վարկառուի պես, որը անընդհատ վարկեր է վերցնում, չի կարողանում մարել դրանք, տունն է գրավ դնում, մեքենան, հետո այլևս ոչինչ չի մնում գրավ դնելու»:
Անդրադառնալով ՊԵԿ ղեկավարի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց. «Պետությունն իրավունք չունի փայ մտնել բիզնեսին: Երեկ ՊԵԿ ղեկավարը ասաց, որ պետությունը փայատեր է ցանկացած բիզնեսի, և այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Սա շատ վտանգավոր երևույթ է, գռեհիկ սոցիալիզմի դրսևորում է: Այդ կերպ փորձում են խաթարել մասնավոր բիզնեսի անձեռնմխելիությունը: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո ես համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել մեր կառավարման համակարգում, ու ամեն ինչ կապված է անձերի հետ: Միտումը, որ կար և էլի շարունակվելու է՝ մեզ փորձում են նոր կառավարությունով, նոր ծրագրերով ներկայացնել փրկիչների, որոնք կգան՝ մեզ կփրկեն: Ցավոք, գործող կառավարությունը որպես ինստիտուտների գործունեության մեջ փոփոխություն անող մարմին հանդես չի գալիս, ու իմ անհանգստությունը դրա հետ է կապված:»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը, ապա Վահագն Խաչատրյանը կարծում է, որ դա միմիայն քաղաքական դրդապատճառ ունի. «Ընտրություններից առաջ փորձում են ժողովրդին ցույց տալ, որ ինչ-որ բան են անում»,-ասաց նա:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր