Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին       18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում    

17 փետ 2026 18:08

Մեծ Պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը կկատարվի Ապաշխարության կանչելու կանոնը

Մեծ Պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը կկատարվի Ապաշխարության կանչելու կանոնը Մեծ Պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը կկատարվի «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: 
 
Կանոնը ներառում է ապաշխարության եւ գովաբանական սաղմոսներ: Քահանան, հավատացյալների հետ, ծնկաչոք աղոթում ու խնդրում է Տիրոջը, Իր բազում մարդասիրության գթությամբ արձակել ապաշխարողներին մեղքերի կապանքներից եւ արժանացնել սրբերի հետ հասնելու Երկնքի Արքայություն: Ապաշխարության կանոնի սաղմոսները, աղոթքները, քարոզները, մաղթանքներն ուղղված են պահեցողության ճանապարհն Աստծո օրհնությամբ ու ողորմությամբ անցնելու:
 
Ստորեւ ներկայացնում ենք ԱՀԹ եկեղեցիներում «Մեղավորներին ապաշխարության կանչելու կանոն»-ի անցկացման ժամանակացույցը.
 
💜 Փետրվարի 17
Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը՝ 10:00 եւ 17:00-ին
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի - ժամը՝ 18:30-ին (նաեւ չորեքշաբթի է կատարվելու, ժամը՝ 10:00-ին)
 
💜 Փետրվարի 18
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի - ժամը՝ 17:00-ին
Սուրբ Երրորդություն եկեղեցի - ժամը՝ 09:00-ին
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի - ժամը՝ 09:00-ին
Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցի - ժամը՝ 10:30-ին
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի  - ժամը՝ 09:00-ին
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը՝ 10:00-ին
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի - ժամը՝ 09:00-ին
Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցի - ժամը՝ 10:00-ին
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի - ժամը՝ 10:00-ին
Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ - ժամը՝ 10:00-ին
Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը՝ 09:30-ին
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը՝ 09:00-ին
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը՝ 09:00-ին
Ներքին Չարբախ Սուրբ Խաչ եկեղեցի - ժամը՝ 10:00-ին (նաեւ երեքշաբթի է կատարվելու, ժամը՝ 18:30-ին)
 
💜 Փետրվարի 20
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի - ժամը՝ 19:00-ին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր