Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Գիշերը հարյուրավոր ուկրաինական անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի մարզեր       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

25 մար 2026 11:18

Գիշերը հարյուրավոր ուկրաինական անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի մարզեր

Գիշերը հարյուրավոր ուկրաինական անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի մարզերՄարտի 25-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրայով ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մարտի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մարտի 25-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, զինվորականները չեզոքացրել են Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Կուրսկի, Տվերի, Օրյոլի, Բելգորոդի, Տուլայի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Լենինգրադի մարզերի, Մոսկվայի մարզի և Ղրիմի Հանրապետության վրայով նշված թվով անօդաչու թռչող սարքեր։

Ավելի վաղ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը տարածաշրջանում հայտարարված օդային տագնապի ժամանակ ոչնչացրել են 56 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նա նշել էր, որ հարձակման ժամանակ վնասվել են մի քանի օբյեկտներ։

Մոսկովայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես գիշերը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր