Տեսանյութ․Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմենները ներդրում անելով օգնելու են ծայրահեղ աղքատներին          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան       Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է    

27 մար 2026 23:33

«Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում

«Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածումԱյսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Mecedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին ու ծառերին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր