Տեսանյութ․Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմենները ներդրում անելով օգնելու են ծայրահեղ աղքատներին          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան       Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է    

28 մար 2026 14:11

Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnր

Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnրԱյսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր