Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

10 նոյ 2016 22:30

Նաիրիտցիներին հորդորում են դառնալ ոստիկան աշխատանքից չզրկվելու համար․ Տեսանյութ

Նաիրիտցիներին հորդորում են դառնալ ոստիկան աշխատանքից չզրկվելու համար․ Տեսանյութ
 
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Նաիրիտի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ Նաիրիտի վերագործարկման պահանջով։ Այս անգամ Նաիրիտի նախկին աշխատակիցներին էին միացել նաև Նաիրիտ գործարանի պահպանության ծառայության աշխատակիցները։ Ըստ վերջիններիս խոսքի, բավարար չէ այն, որ չեն վճարվել իրենց վերջին հինգ ամիսների աշխատավարձերը, այժմ էլ տեղեկացել են, որ իրենք ևս դեկտեմբերից կհամալրեն գործազուրկների շարքը, իսկ Նաիրիտի պահպանության գործառույթը կհանձնվի Ոստիկանության ծառայությանը։

«Պահպանության ծառայության 88 աշխատակից կրճատվելու են, փոխարենը բերելու են Նաիրիտից անտեղյակ ոստիկանների, որոնք պիտի պահպանեն և հսկեն Նաիրիտը, իսկ մեզ ազատելու են՝ պատճառաբանելով, որ ոստիկաններին ավելի ցածր աշխատավարձ են տալու։ Իրականում մեզ 120 հազար դրամ են տալիս, բայց 120 ոստիկան են աշխատանքի ընդունելու մեր՝ 88-իս փոխարեն, արդյունքում՝ գումարի տնտեսում չի լինելու, ուղղակի սա քայլ է գործարանը ամբողջովին թալանելու և փակելու համար»,- ընդգծեցին նաիրիտցիները։

Հատկանշական է, որ, ըստ Նաիրիտի պահպանության ծառայության աշխատակիցների, նրանց թեև ոչ պաշտոնապես, սակայն ներքին կարգով խոսակցություններ են հասել, որ, եթե իրենք համալրեն ոստիկանների շարքը և հագնեն ոստիկանական համազգեստ, ապա կունանան հնարավորություն՝ շարունակելու աշխատանքը Նաիրիտում։ Սակայն, ըստ նաիրիտցիների, այդ հարցը քննարկման ենթակա չէ, քանի որ Նաիրիտի ոչ մի աշխատակից երբևէ չի գնա այդ քայլին․

«Այդ քայլով, երևի նպատակ ունեն բոլորին դարձնեն ոստիկան», - ասաց նաիրիտցիներից մեկը։

Լարվածությունը հատկապես սրվեց այն ժամանակ, երբ նաիրիտցիները երթով պտույտ կատարեցին Հանրապետության հրապարակի շուրջը, և ետդարձի ճանապարհին փակեցին Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը։ Ոստիկանները շղթա կազմելով, հրելով հանեցին քաղաքական ակցիա իրականացնող նաիրիտցիներին։ Վերջիններիս մարտական տրամադրությունը, սակայն, այդ ամենից անկում չապրեց։ Նրանք պատրաստվում են հաջորդ հինգշաբթի կրկին հավաքվել Կառավարության շենքի դիմաց։

Նաիրիտի ցույցերը համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանը, անդրադառնալով նաիրիտյան վերջին թեմաներին՝ կապված Նաիրիտում տնօրենի ազատման և նորի նշանակման որոշումների հետ, իր կասկածն արտահայտեց Նաիրիտի տնօրենների խորհրդի կողմից ընդունված այդ որոշման վերաբերյալ։ Ըստ Մանուկյանի, տնօրենի ազատման և նշանակման մասին որոշում կարող է կայացնել միայն տնօրենների խորհուրդը։ Վերջինս, ըստ կանոնադրության, չէր կարող որոշում կայացնել՝ առանց Նաիրիտի 90 տոկոս բաժնետեր հանդիսացող «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության գիտության։ Ստացվում է, որ եթե նախկինում ասվում էր, որ ՀՀ Կառավարությունը չգիտի, թե ով է Ռայնովիլի սեփականատերը, ապա այժմ, ըստ տրամաբանության, գտնվել է վերոնշյալ անհայտ սեփականատերը և համաձայնեցվել է այդ ամենը նրա հետ: Հակառակ դեպքում, եթե տնօրենի փոփոխությունը կատարվել է առանց Ռայնովիլի հետ համաձայնության, ըստ էության, անօրինական քայլ է կատարվել։ 

Վերջում, նաիրիտցիները երթով շարժվեցին դեպի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Ինչպես նշել էինք ավելի վաղ, նոյեմբերի 2-ին նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը հանդիպել էր Նաիրիտի մասնագետների հետ։ Հանդիպման ընթացքում Ա․ Եգանյանը իր դիրքորոշումն էր հայտնել Նաիրիտ գործարանի մասնագետների կողմից 2015թ․ կազմված «Նաիրիտ գործարանի վիճակի գնահատման և վերագործարկման ու կայուն զարգացման հնարավորությունների մասին» ծրագրի  վերաբերյալ՝ նշելով, որ այն համապատասխանում է ներդրումային ծրագրերի ընդունված ձևաչափերին՝ միաժամանակ խոստանալով՝ ուղարկել այդ ծրագիրը իր վերադասին և առաջիկայում տալ վերջինիս դիրքորոշման վերաբերյալ պատասխանը։ Պատասխանի ակնկալիքով, նաիրիտցիներն այսօր կրկին հանդիպեցին Ա․ Եգանյանին, որն էլ համակարգող խմբի անդամներին տեղեկացրեց, որ ծրագիրը գտնվում է փոխնախարարի մոտ, վերջինս առաջիկայում իր դիրքորոշումը կհայտնի ծրագրի վերաբերյալ։ Նաիրիտցիները հեռացան այն հույսով, որ առնվազն մինչև երկուշաբթի այդ պատասխանը պատրաստ կլինի։ 
Նաիրիտցիների այսօրվա ցույցի մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր