Հրդեհ Սիլիկյան թաղամասի տներից մեկի բակում, այրվել է չգործող թոնրատան
Ապրիլի 22-ին, ժամը 04։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։
