Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

16 մայիս 2026 09:51

Վարորդներին համատարած տուգանում են. «Ժողովուրդ»

Վարորդներին համատարած տուգանում են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։

Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։

Մինչդեռ վերահսկողական միջոցառումները պետք է լինեն ոչ միայն պատժիչ, այլ նաև իրազեկող և կանխարգելող՝ նվազեցնելով անակնկալ տուգանքների և սոցիալական լարվածության ռիսկերը։ Սակայն, վարորդների պնդմամբ, պարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի և կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում՝ գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր