ՁԻԱՀ-ով ամենաշատ վարակակիրները Երևանում և Շիրակի մարզում են. Տեսանյութ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա
առիթով, Հայացք մամուլի
ակումբը հյուրընկալել էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգող
Լենա Նանուշյանին և ԱՀԹ Նուբարաշենի Սրբոց
Նահատակած եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ Ցերեկային կենտրոնի առաջին համակարգող Տեր Շմավոն
քահանա Ղևոնդյանին:
«ՄԻԱՎ-ով
ապրող ամեն 2-րդը տեղյակ չէ իր վիճակի մասին, բուժում չեն ստանում, ինչի արդյունքում
զարգանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը»,-նշեց Լենա Նանուշյանը: Նա նաև նշեց, որ մեր տարածաշրջանում դեպքերը գնալով աճում են: Վերջին 5-7 տարիների ընթացքում 57 տոկոս աճ է գրանցվել. «Երկու
միլիոնի սահմանն անցել
ենք, կեսից ավելին գրանցվել է հատկապես Ռուսաստանում»:
ՄԱԿ-ի ներկայացուցչի հավաստմամբ Հայաստանում նույնպես աճ է գրանցվել՝ հատկապես վերջին 3-4 տարիների ընթացքում:
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ նկատեց. «1988-2016թթ. ՀՀ-ում արձանագրվել է 2480 դեպք:
768 հոգի կանայք են, տղամարդիկ՝ 1714, երեխաները՝ 48: Վարակակիրների տարիքը 25-39-ն է: Բնականաբար, գրանցվել են նաև մահացության դեպքեր՝ մոտ 551 հոգի»:
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց
նաև, որ ամենաշատ վարակակիրները Երևանում և Շիրակի մարզում են: Նա ցավ հայտնեց, որ մարդիկ ավանդույթները, մոռացել են՝ ինչը նրանց համար այլևս խոչընդոտ չէ. «Շնորհիվ բաց ու սխալ տեղեկատվության հասել ենք սրան: Հայկական ընտանիքի մոդելն էլ չկա»:
Տեր Շմավոնը տեղեկացրեց նաև, որ այս հիվանդների համար գործում է ԱՀԹ ցերեկային կենտրոնը, որը զբաղվում է նրանց հոգևոր կրթությամբ՝ տրվում է հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև աջակցություն
ընտանիքներին: Կենտրոն այցելում է 360 ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր: Կենտրոնի վայրը գաղտնի է. «Մեկ դեպք եմ հիշում: Վարակակիր կանանցից մեկն ասաց, թե ինքն Աստծո իմաստնությունն այստեղ է տեսնում: Հարցրեցի, թե ինչո՞ւ, պատասխանեց. «Եթե ամուսնուցս չվարակվեի, Ատծուն երբևիցե չէի ճանաչի»,-պատմեց քահանան: